Կալանավորված գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը տեղափոխվել է հիվանդանոց

13:39 • 04.06.16

ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, ով նախօրեին կալանավորվել էր պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով, տեղափոխվել է Երևանի կայազորային հիվանդանոց:

 

Այս մասին տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը, ով ասաց, թե Չիլինգարյանի առողջության հետ կապված այլ մանրամասների չի տիրապետում:
 

Հիշեցնենք, որ Մելսիկ Չիլինգարյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու համար: