Գերմանիայում կայծակը հարվածել է բացօթյա ռոք փառատոնի մասնակիցներին
Առնվազն 42 մարդ է հոսպիտալացվել կայծակի հարվածից գերմանական Մենդիգ քաղաքում անցկացվող Rock am Ring բացօթյա ռոք փառատոնի ժամանակ, հայտնում է Welt թերթը` հղում անելով միջոցառման կազմակերպիչներին:
Աղբյուրը հայտնում է, որ 8 մարդ լուրջ տուժել է, մեկ տուժածի նույնիսկ ստիպված են եղել վերակենդանացնել: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության, հրշեջ ծառայության և Կարմիր խաչի աշխատակիցները:
Վատ եղանակի պատճառով ստիպված են եղել ելույթը դադարեցնել մոտ 1.5 ժամով: Որոշակի դադարից հետո փառատոնը շարունակվել է: Նման որոշում է կայացվել կազմակերպիչների կողմից` համապատասխան մարմինների հետ համաձայնեցնելուց հետո:
Հունիսի 3-5-ն անցկացվող փառատոնը կհյուրընկալի մոտ 90.000 մարդու։










