Հունգարիայում գերեզմանափորերի մրցումներ են անցկացվել (լուսանկարներ, տեսանյութ)
Հունգարիայի Դեբրեցեն քաղաքի գերեզմանատանն անցկացվել են գերեզման փորելու ազգային մրցումներ, գրում է Reuters-ը:
18 թիմեր, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է եղել 2 մարդուց, պետք է փորեին 200 սմ երկարությամբ, 80 սմ լայնությամբ և 160 սմ խորությամբ գերեզմաններ:
Հաղթող ճանաչված տեղացի թիմին այդ հանձնարարությունը կատարելու համար պահանջվել է կես ժամից էլ պակաս ժամանակ: Այժմ նրանք պետք է մեկնեն միջազգային առաջնության, որին կմասնակցեն թիմեր Լեհաստանից, Սլովակիայից և Չեխիայից:
Գերեզմանափորերի հունգարական ասոցիացիայում կարծում են, որ նման մրցումներում ոչ մի տհաճ բան չկա, ընդհակառակը, դրանք բարձրացնում են մասնագիտության հեղինակությունը:














