Իրաքի բանակը ԻՊ-ի գրոհայիններից ազատագրել է Էլ-Ֆալուջայի արվարձաններից մեկը

22:19 • 04.06.16

Իրաքի բանակին հաջողվել է հասնել «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների վերահսկողության տակ գտնվող  Սակլավիա քաղաքի կենտրոն, որը տեղակայված է Էլ-Ֆալուջայի հյուսիսում:

 

Ինչպես հայտնում է BBC-ն` վկայակոչելով տեղի լրատվամիջոցները, քաղաքը գրեթե ամբողջությամբ հետ է նվաճվել ԻՊ-ի գրոհայիններից:

 

 Սակլավիա արվարձանային քաղաքի ազատագրումը, որը ջիհադականները գրավել էին 2014-ին մեկ շաբաթյա շրջափակումից հետո,  ռազմավարական նշանակություն ունեցող Էլ-Ֆալուջա քաղաքի ազատագրմանն ուղղված գործողությունների մի մասն է կազմում:

 

Իրաքի կառավարական զորքերը` շիա և սուննի աշխարհազորայինների աջակցությամբ, ամիսներ շարունակ շրջափակել էին Էլ-Ֆալուջան նախքան մայիսին քաղաքի ազատագրման գործողություններն սկսելը:

 

 

 

Իրաքի բանակը ԻՊ-ի գրոհայիններից ազատագրել է Էլ-Ֆալուջայի արվարձաններից մեկը