Ռիկի Մարտինը  Լիբանանում այցելել է սիրիացի փախստականներին

17:58 • 04.06.16

Հայտնի փոփ երգիչ Ռիկի Մարտինը, ով նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան է, այցելել է Լիբանանում սիրիացի փասխատականների ճամբարը:


Ինչպես հայտնում է Al Arabiya-ը, համաշխարհային հռչակ վայելող երգիչը նշել է, որ միջազգային հանրությունը պիտի իր սիրտը բացի փախստականների առաջ:


Քառասունչորսամյա Մարտինի խոսքերով, ինքը մինչև հոգու խորքը հուզված է եղել հատկապես  մանկահասակ փախստականների հետ հանդիպումից: Նա պատմել է 11-ամյա Բաթուլի մասին, ով օրական 12 ժամ աշխատում է ու դրա դիմաց վճարվում է խմելու ջրով:


«Եվ սա տեղի է ունենում մեր երեխաների`  մեր ապագա սերնդի  հետ»,-ասել է երգիչը:



 

Ռիկի Մարտինը  Լիբանանում այցելել է սիրիացի փախստականներին