Թաիլանդում հյուրանոցի փլուզման հետևանքով մեկ զբոսաշրջիկ մահացել է, 7-ը շարունակում են մնալ փլատակների տակ
Թաիլանդի Չանգ կղզում երկհարկանի հյուրանոցի փլուզման հետևանքով 1 զբոսաշրջիկ մահացել է, ևս 7-ը հայտնվել են փլատակների տակ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով տեղի ոստիկանությանը:
«Փլատակների տակ հայտնվածների թվում կա նաև 2 տարեկան երեխա»,- պարզաբանել են ոստիկանությունում:
Նախնական տվյալերի համաձայն՝ 4 սենյակներից բաղկացած հյուրանոցի փլուզման պատճառը եղել է հորդառատ անձրևը: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները: Տուժածների ազգությունը չի հաղորդվում:










