Turkish Airlines-ի օդանավի թռիչքը հետաձգվել է ահաբեկչության սպառնալիքի պատճառով

16:13 • 04.06.16


Թուրքական Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռներից մեկի թռիչքը հետաձգվել է ահաբեկչության սպառնալիքի պատճառով, հայտնում է Hurriyet-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ օդանավը պետք է իրականացներ Ստամբուլ-Դիարբեքիր չվերթը: Նշվում է, որ թռիչքից առաջ  ուղևորներից մեկը բորտուղեկցորդուհուն ասել է, որ իր  ուղեբեռում պայթուցիկ նյութ կա:

Դրանից հետո բոլոր ուղևորները տարհանվել են: Սակայն խուզարկության արդյունքում որևէ պայթուցիկ չի հայտնաբերվել, իսկ կեղծ հայտարարություն արած ուղևորը ձերբակալվել է:


Նշվում է, որ 3 ժամ ուշացումից հետո ինքնաթիռը իրականացրել է չվերթը:

 

 

 

 

Turkish Airlines-ի օդանավի թռիչքը հետաձգվել է ահաբեկչության սպառնալիքի պատճառով