Տաջիկստանի մուտքի վիզա այժմ կարելի է ստանալ համացանցի միջոցով
Տաջիկստանը ներդրել է էլեկտրոնային վիզաների համակարգ, որը հնարավորություն է տալիս արտասահմանցի քաղաքացիներին, ովքեր մուտք են գործում երկիր տուրիստական կամ գործնական նպատակով, հայտը լրացնել և ստանալ վիզան առանց Տաջիկստանի հյուպատոսական բաժին ներկայանալու, փոխանցում է РИА Новости-ն:
Էլեկտրոնային վիզայի համար պետք է վճարել 50 դոլար միջազգային էլեկտրոնային վճարման համակարգերի միջոցով։ Վճարումներից և դրական պատասխանից հետո հայտը ներկայացնողը կստանա էլեկտրոնային վիզա էլեկտրոնային փոստով, որը պետք է ներկայացնի սահմանը հատելիս՝ գործող փաստաթղթի հետ միասին:
Տաջիկստանի էլեկտրոնային վիզան գործում է 90 օր, սակայն թույլատրվում է հանրապետության տարածքում գտնվել ոչ ավելի քան 45 օրացուցային օր: Էլեկտրոնային վիզան չի երկարաձգվում, և այն ունեցողները պետք է նշված ժամկետում լքեն երկրի սահմանները:










