Ավստրալիայում մեկ շաբաթում երկու մարդ շնաձկան հարձակման զոհ է դարձել

12:36 • 05.06.16

Անցնող շաբաթվա ընթացքում Ավստրալիայի արևմտյան ափում գտնվող Պերտ քաղաքից ոչ հեռու երկու մարդ շնաձկների հարձակման զոհ է դարձել:

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտնել է տեղի ոստիկանությունը:

 

Զոհերից մեկի մարմինը հայտնաբերվել է այսօր՝ Մինդարի արվարձանի ջրերում:

 

«Զոհի մոտ էական վնասվածքներ են եղել, որի պատճառը կարող էր լինել բացառապես շնաձկների հարձակումը»,-ասված է ոստիկանության հայտարարության մեջ:

Իշխանությունները պարզում են զոհի ինքնությունն ու միջադեպի մանրամասները:

Շնաձկան հարձակումից տուժած ևս մի մարդ զոհվել էր ուրբաթ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ շնաձուկը հարձակվել է 29-ամյա սերֆեր Բեն Հերինգի վրա: Վերջինս կորցրել էր ոտքը և հոսպիտալացվել էր՝ ծանր վիճակում:

Տեղի ձկնորսական ծառայությունները 4.2 մետրանոց շնաձուկ էին բռնել, որն էլ, ենթադրաբար, հարձակվել էր տղամարդու վրա:

Ավստրալիայում մեկ շաբաթում երկու մարդ շնաձկան հարձակման զոհ է դարձել