Ֆրանսիայում անհայտ անձը կրակ է բացել զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի վրա

16:33 • 05.06.16

Անհայտ անձը կրակ է բացել Ֆրանսիայի հարավ-արևելքում Չեխիայից զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի վրա: Վեց հոգի վիրավորվել է: Այդ մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը:

Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը տեղի ժամանակով 22:30-ի շրջանում, երբ Իսպանիա-Չեխիա երթուղով ընթացող ավտոբուսն ընթանում էր ֆրանսիական Դրոմ դեպարտամենտով: Ավտոբուսում եղել է 75 մարդ, որոնց թվում է եղել դպրոցականների խումբը:

Դատախազ Աեքս Պերենի խոսքերով՝ ավտոբուսի ուղևորները վնասվածքներ են ստացել ապակու բեկորներից, նրանց հատկացվել է առաջին բժշկական գնություն: Վիրավորների թվում մեկ երեխա կա:

Միջադեպի այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:

 

 

 

 

Ֆրանսիայում անհայտ անձը կրակ է բացել զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի վրա