Գերմանիայում դադարեցրել են ռոք փառատոնը, որտեղ կայծակի հարվածից մարդիկ են տուժել

15:30 • 05.06.16

 Գերմանական Մենդիգ քաղաքում անցկացվող բացօթյա Rock am Ring երաժշտական փառատոնն ավարտվել է նախատեսվածից մեկ օր շուտ վատ եղանակի պատճառով: Այդ մասին հայտարարել են միջոցառման կազմակերպիչները, գրում է РИА Новости-ն:

Ավելի վաղ հաղորդվել է, որ կազմակերպիչները դադարեցրել են փառատոնը շաբաթ օրը այն բանից հետո, երբ կայծակի հարվածի պատճառով վիրավորվել է միջոցառման մի քանի տասնյակ հյուր:

Ելույթները շարունակվել են մի քանի ժամ անց, սակայն օդերևութաբանների կանխատեսումները կիրակի օրվա համար դրական չեն եղել: Կազմակերպիչները որոշել են չշարունակել միջոցառումը:

Վերջին տվյալներով՝ կայծակի հարվածից շաբաթ օրը վիրավորվել է 80 մարդ: Ընդհանուր առմամբ կատարողներին լսելու էր հավաքվել մոտ 92,5 հազար մարդ:

 

 

Գերմանիայում դադարեցրել են ռոք փառատոնը, որտեղ կայծակի հարվածից մարդիկ են տուժել