Հանովերի օդանավակայանում Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած 250 կգ կշռող ռումբ է հայտնաբերվել

15:57 • 05.06.16

Հանովերի օդանավակայանի շրջանում Երկրորդ համաշխարհային տարիների ժամանակաշրջանից մնացած ամերիկյան ռումբ է հայտնաբերվել, հայտնում է gazeta.ru-ն:

Նշվում է, որ այն վնասազերծելու համար գերմանական քաղաքում տասնյակ չվերթներ են հետաձգվել:

Տեղի իշխանությունները որոշել են պայթուցիկ սարք որոնել այն բանից հետո, երբ մասնագետները երկու վայրում էլեկտրամագնիստական խանգարումներ են արձանագրել:

Որոնումների ընթացքում 54 չվերթներ այլ օդանավակայաններ են ուղարկվել:


Մասնագետները 250 կգ կշռող, ամերիկյան արտադրության ռումբ են հայտնաբերել: Երկրորդ կասկածելի օբյեկտը մետաղե խողովակ է եղել: