ԻՊ-ի զինյալները 19 քուրդ աղջկա են հրկիզել

16:59 • 05.06.16

«Իսլամական պետություն»  ահաբեկչական խմբավորման զինյալները մահապատժի են ենթարկել  19 քուրդ աղջիկների:

Ինչպես տեղեկացնում է РИА Новости  գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել Իրաքի Մոսուլ քաղաքում:

Քուրդիստանի հայրենասիրական միության մեդիա կենտրոնից, հղում անելով տեղի ակտիվիստներից Աբդուլլա ալ-Մալուին, հայտնել է, որ Մոսուլի կենտրոնում գտնվող հրապարակներից մեկում երկաթե վանդակների մեջ 19 քուրդ աղջիկների են այրել՝ հարյուրավոր մարդկանց աչքի առաջ:

Աղբյուրի խոսքով՝ աղջիկներին սպանել են, քանի որ նրանք հրաժարվել են խալիֆայության զինյալների ստրուկները դառնալ:

 

ԻՊ-ի զինյալները 19 քուրդ աղջկա են հրկիզել