Ճապոնական այգում առյուծը հարձակվել է փոքրիկ այցելուի վրա, սակայն բախվել ապակե պատին (տեսանյութ)

20:02 • 05.06.16

ապոնիայի կենդանաբանական այգիներից մեկում տեսագրել են, թե ինչպես է արու առյուծը փորձում ցատկել փոքրիկ տղայի վրա, սակայն բախվում պաշտպանիչ ապակե պատին: 

Ինչպես ներկայացնում է The Independent-ը` միջադեպը նկարահանել է Տոկիոյում գտնվող «Չիբա» կենդանաբանական այգու այցելուներից մեկը: 

Ինչպես երևում է, տղան չէր նկատել իրեն մոտեցող 185 կգ կշռող առյուծին, նախքան կենդանու` ապակուն բախվելը: 

Նշվում է, որ ապակյա պաշտպանիչ պատերը կենդանաբանական այգում տեղադրվել են ապրիլին, որպեսզի այցելուները հնարավորություն ունենան մոտիկից դիտելու խոշոր գիշատիչներին:  

Կենդանաբանական այգու աշխատակիցներն ավելի ուշ կարծիք են հայտնել, որ առյուծը պարզապես ցանկացել է խաղալ տղայի հետ և հաճախ է նման վարք դրսևորում երեխաների տեսնելիս:

 

Ճապոնական այգում առյուծը հարձակվել է փոքրիկ այցելուի վրա, սակայն բախվել ապակե պատին (տեսանյութ)