Ահազանգեր ԱԻՆ-ին, շուրջ 4 տասնյակ համայնքներում տուժել են պտղատու այգիներ և ցանքատարածքներ

10:42 • 05.06.16

 ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը ահազանգեր է ստացել, որ մի շարք համայնքներում երեկ 18.20-ից մինչև 18.27-ը տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են պտղատու ծառեր, ցանքատարածքներ:

1 .Նման տեղակատվություն կա Զովունի համայնքից, որտեղ  վնասի չափերը պարզելու համար կկազմվի հանձնաժողով: Նշված համայնքը ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից չի պաշտպանվում:

2. Մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետից տեղեկատվություն է ստացվել,  որ ժամը 19.10-ից մինչև 19.16-ը ուժեղ կարկուտ է տեղացել մարզի 14 համայնքներում (Արգինա, Բագարան, Քարակերտ, Դալարիկ, Լեռնագոգ, Ծաղկալանջ, Արագած, Աղավնատուն, Ամբերդ, Լեռնամերձ, Շահումյան, Դաշտ, Այգեշատ և Դողս):

Վնասի չափերը պարզելու համար կկազմվի հանձնաժողով:

3. Հունիսի 4-ին՝ ժամը 18.52-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղում ժամը 18.20-ից մինչև 18.27-ը տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են պտղատու ծառեր:

Վնասի չափերը պարզելու համար կկազմվի հանձնաժողով: Նշված համայնքները ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից չի պաշտպանվում:

 4. Տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 18015-ից մինչև 18.30-ը ուժեղ կարկուտ է տեղացել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում և մարզի 8 համայնքներում (Սարուխան, Գանձակ, Կարմիր, Ծաղկաշեն, Նորատուս, Արդանիշ, Ջիլ և Շորժա), իսկ ժամը 21.20-ից մինչև 21.25-ը՝ Կուտական, Կախակն և Գեղամասար համայնքներում:

Վնասի չափերը պարզելու համար կկազմվի հանձնաժողով:

5.Հունիսի 4-ին՝ ժամը 18.10-ին, տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 18.00-ից մինչև 18.08-ը Վայոց ձորի մարզի Խաչիկ և Դնիշիկ գյուղերում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով վնասվել են բերքատու ծառեր և ցանքատարածություններ:

Վնասի չափերը պարզելու համար կկազմվի հանձնաժողով:

Նշված համայնքը ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից չի պաշտպանվում:

6. Հունիսի 4-ին՝ ժամը 17.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թևոսյան փողոցի թիվ 91/3 հասցեում ուժեղ կարկուտ է տեղում, որը վնասում է բերքատու ծառերը:

Նշված տարածքը ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից չի վերահսկվում:

7. Հունիսի 4-ին՝ժամը 17.58-ին, տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 17.42-ից մինչև 17.51-ը տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի ցանքատարածքները:

Նախնական տվյալներով գյուղում կարկուտից մասամբ վնասվել են ծիրանի (9 հա), խնձորի (7.5 հա), խաղողի (100 հա) այգիներ և ցորենի ցանքատարածքներ (23 հա):

Վնասի չափերը պարզելու համար կկազմվի հատուկ հանձնաժողով:

Նշված տարածքը ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից չի վերահսկվում:

8. Հունիսի 4-ին՝ ժամը 17.50-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Արայի 2 թաղամասում ժամը 17.40-ի սահմաններում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել է խնձորի այգի (մոտ 1 հա):

Աշտարակի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետից տեղեկատվություն է ստացվել, որ Ս. Ն.-ին պատկանող ջերմոցում վնասվել է հատիկավոր մշակաբույս (լոբի)՝ մոտ 100 քմ:

Վնասի չափերը պարզելու համար կկազմվի հատուկ հանձնաժողով:

Նշված տարածքը ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից չի վերահսկվում:

 

 

 

 

 

 

 

Ահազանգեր ԱԻՆ-ին, շուրջ 4 տասնյակ համայնքներում տուժել են պտղատու այգիներ և ցանքատարածքներ