Որոշ ուղղություններում հակառակորդը խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը. ԼՂՀ ՊՆ

16:11 • 05.06.16

 

Ինչպես հունիսի 4-ի լույս 5-ի գիշերը, այնպես էլ օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը հիմնականում հանգիստ է:Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ  մամուլի ծառայությունից։


Որոշ ուղղություններում հակառակորդը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը:


ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և վստահորեն իրականացնում մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

Որոշ ուղղություններում հակառակորդը խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը. ԼՂՀ ՊՆ