Երևանում կանխել են ՌԴ քաղաքացու ինքնասպանության փորձը

11:58 • 05.06.16

 

Հունիսի 4-ին՝ ժամը 23.20-ին, ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 7 շենքի պատշգամբներից մեկից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները կանխել են 1994 թ.-ին ծնված Զ. Ն.-ի (ՌԴ քաղաքացի)  ինքնասպանության փորձը: 

Քաղաքացուն տեղում ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն: