Սնոուդենը պատմել է, թե ինչպես է ԱՄՆ-ն հետևում Ճապոնիայի յուրաքանչյուր քաղաքացու
Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը պատմել է Ճապոնիայում աշխատանքի մասին, նշելով, որ ԱՄՆ-ում «ստեղծվել են ցանկացած մարդու կյանքի պատկերը». հայտնում է Взгляд-ը:
«Նրանք գիտեն ձեր հավատքի մասին, գիտեն ում եք սիրում, ում մասին հոգ տանում: Իմ աշխատանքն էր ստեղծել ցանկացած մարդու կյանքի պատկերը»,-ասել է Սնոուդենը:
2009-2011 թվականներին նա բնակվել է Տոկիոյում ԱՄՆ-ի ռազմաբազայում, համարվել է համակարգչային հսկա Dell-ի աշխատակից և աշխատել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության համար:
Նրա խոսքով՝ ԱՄՆ հետախուզությունը հետաքրքրող տեղեկատվությունը հավաքում է ցանկացած օգտատիրոջ հեռախոսների ու համակարգիչների վերլուծությունից:
ԱՄՆ հետախուզության նախկին աշխատակիցն ընդգծել է, թե չի ցանկանում ապրել մի աշխարհում, որտեղ հետևում ու վերահսկում են ամեն քայլը, և ապագա սերունդների համար պետք է ստեղծել գաղտնալսումներից զերծ հասարակություն:
2013 թվականի հունիսին Էդվարդ Սնոուդենը հայտարարել էր, որ ամերիկյան խոշոր ինտերնետային ընկերությունները հատուկ ծառայություններին հասանելիություն են տրամադրում իրենց սերվերներին, ինչը նրանց թույլ է տալիս ցանկացած տեղեկություն ստանալ՝ ողջ աշխարհի օգտատերերի մասին:
Ռուսաստանը Սնոուդենին ժամանակավոր ապաստան էր տրամադրել՝ ԱՄՆ-ի դեմ գործունեությունը դադարեցնելու պայմանով:










