Ավստրալիայում ջրհեղեղների հետևանքով 3 մարդ է մահացել (լուսանկարներ, տեսանյութ)

09:43 • 06.06.16

Ավստրալիայում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով առնվազն 3 մարդ է մահացել, ևս 3-ը համարվում են կորած, գրում է The Guardian-ը:

 

Հանգստյան օրերին Ավստրալիայի հարավ-արևելյան մասում հորդառատ անձրևներ են տեղացել, որոնք հանգեցրել են հեղեղումների: Վնասվել է ծովափնյա շրջանների զգալի մասը, միայն Սիդնեյում առանց էլեկտրաէներգիայի է մնացել առնվազն 20.000 տուն, գրում է РИА Новости-ն:

 

Աղբյուրները հայտնում են, որ Նոր Հարավային Ուելսի տարածքում տեղումները կդադարեն երկուշաբթի երեկոյան: Թասմանիա կղզում, որն ամենաշատն է տուժել վատ եղանակի պատճառով, հեղեղումները կարող են ավելի երկար տևել:

 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։ 



  

 

 

Ավստրալիայում ջրհեղեղների հետևանքով 3 մարդ է մահացել (լուսանկարներ, տեսանյութ)