ԻՊ-ի գրոհայինները գնդակահարում են բնակիչներին, որոնք փորձում են փախչել իրաքյան Էլ Ֆալուջա քաղաքից
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները գնդակահարում են իրաքյան Էլ Ֆալուջա քաղաքի խաղաղ բնակիչներին, որոնք փորձում են փախուստով փրկվել քաղաքից, հայտնում է Փախստականների հարցերով նորվեգական խորհուրդը (NRC):
Նշվում է, որ ըստ հաղորդագրությունների`գրոհայինները սպանում են մարդկանց, ովքեր փորձում են փախչել Եփրատ գետի միջոցով, դա միակ հնարավոր միջոցն է ռազմական գործողությունների «թիրախում» հայտնված քաղաքում:
«Անհայտ թվով խաղաղ բնակիչներ են գնդակահարվել գետը հատելու փորձի ժամանակ»,- ասվում է կազմակերպության հայտարարությունում:
Նշվում է նաև, որ 2 շաբաթվա ընթացքում՝ այն պահից սկսած, երբ Իրաքի կառավարական զորքերը սկսել են քաղաքի ազատագրման գործողությունը, ժամանակավոր տեղահանված անձանց ճամբար է ժամանել մոտ 18.000 մարդ:










