Ավելի քան 30.000 զինծառայող. Լեհաստանում մեկնարկում են ՆԱՏՕ-ի մասշտաբային զորավարժությունները

12:33 • 06.06.16

Լեհաստանում այսօր մեկնարկում են ՆԱՏՕ-ի մասշտաբային զորավարժությունները, գրում է korrespondent.net-ը:

 

Ինչպես հաղորդվում է՝ դրանց կմասնակցեն ռեկորդային թվով զինծառայողներ՝ 24 երկրից 31 հազար զինծառայող: Բացի այդ, կներգրավվի ռազմական տեխնիկայի 3.000 միավոր:

 

Ինչպես հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարարությունը, զորավարժությունների սցենարը թույլ կտա ստուգել սպառնալիքներին, այդ թվում՝ հիբրիդային, արձագանքման պատրաստվածությունը:

 

Այդ զորավարժություններին զուգընթաց կընթանան Գերմանիայից և Լեհաստանից Բալթյան երկրներ, ինչպես նաև Ռումինիա և Բուլղարիա ռազմական տեխնիկայի և անձնակազմի տեղաշարժի մշակման զորավարժանքներ:

Ավելի քան 30.000 զինծառայող. Լեհաստանում մեկնարկում են ՆԱՏՕ-ի մասշտաբային զորավարժությունները