Իտալիան պատիժ է սահմանում Հոլոքոստի և ցեղասպանության այլ հանցագործությունների ժխտման համար

20:35 • 10.06.16

Իտալիայի ազգային խորհրդարանի պատգամավորների պալատը խստացրել է Հոլոքոստի ժխտման համար նախատեսվող պատասխանատվությունը:

Ինչպես նշում է Euromag-ը` այժմ Հոլոքոստի և ցեղասպանության այլ հանցագործությունների, ինչպես նաև մարդկության դեմ իրականացված ռազմական հանցագործությունների  ժխտման հիման վրա ատելության հրահրումը կամ քարոզչությունը կարող է պատժվել 2-6 տարվա ազատազրկմամբ:

Փաստաթղթի ընդունման շուրջ քվեարկությունը կայացել է չորեքշաբթի: Օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 237 պատգամավոր, դեմ` 5, 102 պատգամավոր ձեռնպահ է մնացել:

 

 

 

Իտալիան պատիժ է սահմանում Հոլոքոստի և ցեղասպանության այլ հանցագործությունների ժխտման համար