Չինաստանում պահանջում են արգելել շան մսի փառատոնը
Չինաստանում կենդանիների իրավունքների պաշտպանները պահանջում են արգելել շան մսից պատրաստվող ուտելիքների ամենամյա փառատոնը:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն` ակտիվիստներն արդեն 11 մլն ստորագրություն են հավաքել փառատոնն արգելելու պահանջով խնդրագրի համար:
Տարօրինակ փառատոնը պետք է անցկացվի հունիսի վերջին Չինաստանի հարավային Յույլին քաղաքում:
Շան միսը սննդի մեջ կիրառելու ավանդույթը հարյուրավոր տարիների պատմություն ունի Չինաստանում, Հարավային Կորեայում և տարածաշրջանի մի շարք այլ երկրներում:
Սակայն վերջին տարիներին երկրում մեծանում է այդ ավանդույթը վերացնելու կողմնակիցների թիվը: Կենդանիների պաշտպանները հաճախ գնում են շներին, որպեսզի փրկեն նրանց կերակուր դառնալուց:










