Google-ի համահիմնադիրը զբաղվում է թռչող մեքենաների ստեղծմամբ

10:54 • 10.06.16

Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերության համահիմնադիր Լարի Փեյջը զբաղվում է թռչող մեքենաների ստեղծմամբ, որի նպատակով ավելի վաղ հիմնել էր Zee.Aero ստարտափը:



Ինչպես նշում է motor.ru-ն, Փեյջն արդեն 100 մլն դոլարից ավելի գումար է ներդրել նախագծում, բացի այդ՝ անցած տարվանից ֆինանսավորում է նաև թռչող մեքենաների ստեղծմամբ զբաղվող Kitty Hawk ընկերությանը:



Քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Zee.Aero-ն արդեն ունի թռչող մեքենայի 2 նախնական օրինակ, որոնք ներկայում փորձարկման փուլում են: Նշվում է նաև, որ այդ մոդելները քիչ նմանություն ունեն սովորական մեքենաների հետ: Ըստ աղբյուրի՝ դրանցից մեկը նման է փոքր չափերով ինքնաթիռի, իսկ մյուսը` անօդաչու թռչող սարքի:


Նշենք, որ ներկայում թռչող մեքենաների ամենահաջողված մոդելներն են համարվում սլովակական AeroMobil-ը, գերմանական Carplane-ը, ինչպես նաև ամերիկյան արտադրության Transition-ը և TF-X-ը:

 

 

 

 

Google-ի համահիմնադիրը զբաղվում է թռչող մեքենաների ստեղծմամբ