Ակտոբեում գործել են սալաֆիզմի հետևորդներ. Նազարբաև

19:45 • 10.06.16

Ղազախստանի արևմուտքում գտնվող Ակտոբե քաղաքում, որտեղ հունիսի 5-ին հարձակումներ են իրականացվել զենքի խանութների և զորամասի վրա, գործել են սալաֆիզմի հետևորդներ: Այդ մասին երկրի անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

«Մենք արդեն գիտենք, որ դա ոչ ավանդական կրոնական հոսանքի՝ սալաֆիզմի հետևորդների ահաբեկչական խումբ է եղել»,- ասել է նա՝ ահաբեկիչների հարձակումներն անվանելով «անիմաստ և դաժան»:

«Ապահովելով երկրում կրոնի ազատությունը, մենք միևնույն ժամանակ մտադիր ենք վճռական պատասխան տալ բոլորին, ովքեր թաքնվելով կրոնական կարգախոսների տակ, կփորձեն ցնցել երկրում իրավիճակը»,- հայտարարել է երկրի նախագահը:

Նա հավելել է, որ Ակտոբեում ոչնչացվել են գրեթե բոլոր ահաբեկիչները:

Ակտոբեում գործել են սալաֆիզմի հետևորդներ. Նազարբաև