Պետերբուրգում թարգմանչուհուն դատի են տվել՝ քրեական նյութերը խեղաթյուրելու համար
Սանկտ Պետերբուրգում դատի են թվել թարգմանչուհուն՝ քրեական գործի խեղաթյուրման համար. տեղեկացնում է Meduza-ն:
Թարգմանչուհուն մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 307-րդ հոդվածի 2-րդ մասով (գիտակցաբար սխալ թույլ տալը դատարանում կամ նախաքննության ընթացքում՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների մեղադրանքի հետ կապված):
«Մեղադրյալի գործողությունները վնասել են արդարադատության շահերին, ինչպես նաև խեղաթյուրել են իրականությունը՝ փաստաթղթերի սխալ թարգմանության հետևանքով»,-ասված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ:
Գործն ուղարկվել է դատարան: Այլ մանրամասներ, այդ թվում նաև այն, թե ինչ լեզվով է եղել թարգմանությունը, չի հաղորդվում:










