Կանադան ու Իրանը հարաբերությունների վերականգնման շուրջ բանակցություններ են սկսել

10:24 • 11.06.16

Կանադան հարաբերությունների վերականգնման շուրջ բանակցություններ է սկսել Իրանի հետ։ Այդ մասին հայտնել է Կանադայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Դիոնը։

 

Նա չի հաստատել և չի էլ հերքել տեղեկությունն այն մասին, որ բանակցություններն ընթանում են Նյու Յորքում։

  

«Ես չեմ մեկնաբանի։ Սակայն սովորաբար երկրները, որոնք ցանկանում են վերականգնել հարաբերությունները, դա անում են աստիճանաբար, քայլ առ քայլ, չեզոք տարածքում»,- ասել է Դիոնը CBC News հեռուստաալիքի եթերում։

 

Հիշեցնենք, որ 2012 թվականին Կանադան խզել է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները՝ երկրին մեղադրելով Սիրիային զենք մատակարարելու, ինչպես նաև՝ միջուկային ծրագրի մշակման համար, որը «սպառնալիք է ներկայացնում միջազգային հանրությանը»։ Կանադան փակել է Թեհրանում դեսպանատունը և հետ կանչել իր դիվանագետներին։

Կանադան ու Իրանը հարաբերությունների վերականգնման շուրջ բանակցություններ են սկսել