Թրամփի օրոք կնոջ դերը սահմանափակ կլինի. Հիլարի Քլինթոն

09:38 • 11.06.16

ԱՄՆ նախկին պետքարտուղար, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնն ընտրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն ընտրվելու դեպքում ԱՄՆ-ն կվերադարձնի դեպի այն ժամանակները, երբ մեծ թվով կանանց կյանքը շատ սահմանափակ է եղել, գրում է The Guardian-ը:



«Ցանկացած մարդ, ով համաձայն է կնոջը պատժելու գաղափարի հետ, կարծես դա իր համար բնական երևույթ է, ցույց է տալիս, որ նա կանանց լուրջ չի ընդունում: Եվ այս կապակցությամբ ես ցանկանում եմ հարցնել` պատրա՞ստ ենք մենք արդյոք կնոջ առողջությունը դնել սպառնալիքի տակ, մեր ապագան տալ Դոնալդ Թրամփին: Եթե նա դառնա ԱՄՆ նախագահ, կանայք շատ սահմանափակ դեր կունենան հասարակության մեջ»,- հայտարարել է Քլինթոնը:

 

Թրամփի օրոք կնոջ դերը սահմանափակ կլինի. Հիլարի Քլինթոն