Ֆլորիդայում տղամարդը կրակել է երգչուհու վրա, այնուհետ ինքնասպան եղել

10:05 • 11.06.16

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում տղամարդը համերգից հետո կրակել է երգչուհու վրա, այնուհետ ինքնասպան եղել, հայտնում է NBC News-ը:



Միջադեպը տեղի է ունեցել Օռլանդո քաղաքում: Քրիստինա Գրիմին և Before You Exit երաժշտական խմբի անդամներն ինքնագրեր բաժանելիս են եղել համերգից հետո, երբ տղամարդը կրակել է երգչուհու վրա:


Գրիմիի եղբայրը փորձել է բռնել նրան, սակայն նա միջադեպի ընթացքում կրակել է նաև ինքն իր վրա: Հանցագործը մահացել է դեպքի վայրում: Երգչուհին գտնվում է ծանր վիճակում:


Ըստ ոստիկանության` հանցագործն ունեցել է 2 միավոր զենք: Նրա ինքնությունը դեռ պարզված չէ, հանցագործության դրդապատճառը նույնպես անհայտ է:


Դեպքի վայրում գտնվել է մոտ 60 մարդ, ոչ ոք չի տուժել: