Գերմանիայում ավելացել է իշխանությունների անգործությունից բողոքող փախստականների թիվը

12:57 • 11.06.16

Գերմանական իշխանությունների գործողություններից բողոքող փախստականների թիվը 2016թ. առաջին եռամսյակում ավելացել է 40%-ով, գրում է Thüringer Allgemeine թերթը`հղում անելով երկրի ՆԳՆ-ից ստացված տվյալներին:



2016թ. մարտի վերջի դրությամբ դիտարկման է դրվել պաշտոնյաների գործողություններից գրեթե 3.300 բողոք: Ընդ որում՝ ամբողջ 2015-ին նման դիմումներ գրանցվել են 1000-ով քիչ` 2.299 բողոք:

 

Բողոքը ներկայացվում է այն դեպքում, երբ փախստականի կարգավիճակի մասին միջնորդության պատասխանը չի ստացվում նշված ժամանակում, գրում է Deutsche Welle-ն:

 

Ձախակողմյան կուսակցության ներկայացուցիչ Սևիմ Դագդելենի խոսքով, ով և ուղարկել է հարցումը ՆԳՆ, բացարձակ պարզ է, որ փախստականները, բողոք ներկայացնելով, պաշտպանվում են պետական մեքենայի խափանումներից: Նրա կարծիքով՝ փախստականներին պետք է հասկանալ` ինչ կլինի իրենց հետ:

Գերմանիայում ավելացել է իշխանությունների անգործությունից բողոքող փախստականների թիվը