Ահաբեկչություն Բենգազում. կան զոհեր և վիրավորներ

05:00 • 11.06.16

 

Երկու մարդ է զոհվել Լիբիայի Բենգազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով: Այս մասին հաղորդում է «Ալ-Վաստա» կայքը:  

Ըստ տվյալների՝ ականապատված ավտոմեքենան պայթել է ուրբաթ Էս-Սալման թաղամասում: Վեց լիբիացի վիրավոր է:

Նշենք, որ Լիբիայի արևելքում իշխանություններին ենթարկվող զինվորական միավորումները Բենգազում պայքար են մղում ծայրահեղականության դեմ, որոնց շարքում մարտնչում են նաև ԻՊ գրոհայիններ:

Ահաբեկչություն Բենգազում. կան զոհեր և վիրավորներ