Կալիֆորնիայում ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա
Կալիֆորնիա նահանգի Հորթոն քաղաքում ամենաքիչը երկու մարդ է զոհվել բնակելի տան վրա փոքրիկ ինքնաթիռի ընկնելու հետևանքով՝ հաղորդում է ABC7 հեռուստաալիքը, հղում անելով տեղի իշխանություններին:
Լոս-Անջելեսի հրշեջ ծառայությունը հաղորդել է, որ վթարի վայրում հայտնաբերվել է երկու մարդու դի, ովքեր եղել են վթարի ենթարկված ինքնաթիռի սրահում: Սկսված հրդեհը մարվել է:
Ըստ նախնական տվյալների՝ տան բնակիչներից ոչ-ոք չի տուժել:










