Մարսելում վերսկսվել են անգլիացի ֆուտբոլասերների և ոստիկանության միջև բախումները

00:03 • 11.06.16

Մարսելում վերսկսվել են  անգլիացի երկրպագուների և ոստիկանների միջև բախումները, որոնց միացել են նաև տեղի բնակիչները:  Այս մասին  հայտնում է РИА Новости-ի թղթակիցը` դեպքի վայրից:

Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ  հունիսի 10-ի գիշերը Մարսելի քաղաքային փաբերից մեկում  ծեծկռտուք է առաջացել բրիտանացի ֆուտբոլասերների և տեղի բնակիչների միջև:

Բախումներին շուրջ 200 ֆուտբոլասեր է մասնակցել, որոնց կարգի հրավիրելու համար տեղի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել:

 

 

 

 

 

Մարսելում վերսկսվել են անգլիացի ֆուտբոլասերների և ոստիկանության միջև բախումները