Մոհամմեդ Ալին հուղարկավորվել է հարազատ Լուիսվիլլում
Լեգենդար ամերիկացի բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին հուղարկավորվել է հարազատ Կենտուկկի նահանգի Լուիսվիլլ քաղաքում: Սգո արարողությունները շարունակվել են երկու օր, որոնց մասնակցել են հազարավոր մարդիկ:
«Քեյվ Հիլլ» գերեզմանատանը կեգենդար բռնցքամարտիկի հուղարկավորությանը ներկա են եղել միայն հարազատներն ու մտերիմները:
Նշենք, որ 1960 թ-ին հենց այս քաղաքում մեծ տոնակատարություն էր կազմակերպվել ի պատիվ սևամորթ մարզիկի Օլիմպիական խաղերում տարած հաղթանակի:










