SAS ավիաընկերության շվեդ օդաչուների գործադուլը կանդրադառնա 20 հազար ուղևորների վրա

13:55 • 11.06.16

SAS ավիաընկերության 350 շվեդ օդաչուների գործադուլը, որը սկսվել է ուրբաթ երեկոյան՝ աշխատանքի և աշխատավարձի պայմանների հետ արհմիության անհամաձայնության պատճառով, շաբաթ օրը կանդրադառնա 20 հազար ուղևորի վրա:

 

Չեղյալ է հայտարարվել 159 ավիաչվերթ, հաղորդվում է սկանդինավյան SAS ընկերության հաղորդագրությունում, գրում է РИА Новости-ն:

 

«SAS-ի՝ շվեդ օդաչուների իրականացնելիք չվերթների մեծ մասը չեղյալ կհայտարարվի: Շաբաթ օրը դա կանդրադառնա 159 չվերթի և 20 հազար ուղևորի վրա»,- հաղորդում է ավիաընկերությունը:

 

Արհմիության տվյալներով՝ գործադուլին մասնակցում են Ստոկհոլմի «Արլանդա» օդանավակայանում աշխատող օդաչուները:

 

Նրանք, մասնավորապես, պահանջում են աշխատավարձերը բարձրացնել ավելի քան 2,2 տոկոսով:

 

SAS ավիաընկերության շվեդ օդաչուների գործադուլը կանդրադառնա 20 հազար ուղևորների վրա