Առնոլդ Շվարցենեգերը «սելֆի» է արել Բիլ Քլինթոնի հետ Մուհամեդ Ալիի հուղարկավորությանը և զայրույթի ալիք բարձրացրել
Հոլիվուդյան դերասան, Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը Twitter-ի իր էջում հրապարակել է ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ համատեղ «սելֆի», որն արվել է լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի հուղարկավորությանը:
«Ուրախ էի տեսնել իմ ընկեր Բիլ Քլինթոնին, ով Մուհամեդ Ալիին նվիրված ֆանտաստիկ ելույթ էր պատրաստել»,- գրել է նա:
Սակայն սոցցանցի օգտատերերը ոչ տեղին են համարել այդ լուսանկարը։ «Երևում է՝ հուղարկավորությունը ձեզ համար ուրախալի բան է»,- գրել է մեկը։ «Ինչպիսի երջանիկ դեմքեր։ Հուսով եմ՝ գոնե չեք պարել»,- սա էլ գրել է մեկ այլ օգտատեր։
Ավելի վաղ հաղորդվել է, որ լեգենդար ամերիկացի բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին հուղարկավորվել է հարազատ Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքում: Սգո արարողությունները շարունակվել են երկու օր, որոնց մասնակցել են հազարավոր մարդիկ:










