Արևային էներգիայով աշխատող Solar Impulse 2-ը հասել է Նյու Յորք (տեսանյութ)
Արևային մարտկոցներով աշխատող և շուրջերկրյա ճանապարհորդություն իրականացնող Solar Impulse 2 ինքնաթիռն օդաչու Անդրե Բորշբերգի կառավարմամբ հասել է Նյու Յորք։
Նախագծի թվիթերյան էջում հաղորդվում է, որ նա թռել է Ազատության արձանի վրայով և առաջիկայում վայրէջք կկատարի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում։
Նյու Յորքում վայրէջքից հետո նախատեսվում է թռիչք իրականացնել Ատլանտյան օվկիանոսի վրայով։
Solar Impulse 2-ն իր շուրջերկրյա ճանապարհորդությունը սկսել է 2015 թվականի մարտի 9-ին։ Այն արդեն եղել է Օմանում, Հնդկաստանում, Չինաստանում, Ճապոնիայում և այլն։
Տեսանյութն ու լուսանկարները կարող եք դիտել՝ այստեղ։










