Սիրիացի զինվորականները հետ են մղել ԻՊ-ի մահապարտների հարձակումը Ռաքքա շրջանում
Սիրիացի զինվորականները հետ են մղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մահապարտների հարձակումը Ռաքքա շրջանի հարավ-արևմտյան շրջանում: Այդ մասին Sputnik գործակալությանը հայտնել է ռազմական աղբյուրը:
Նրա խոսքերով՝ հինգ հարձակվողներից չորսը հասցրել է պայթեցնել իրեն:
«Հինգերորդին հաջողվել է ձերբակալել, նա 13 տարեկան է: Մնացած մահապարտների տարիքը 16 տարեկանից մեծ չէ»,- նշել է գործակալության զրուցակիցը:
Անցած շաբաթ կառավարական զորքերը սկսել են գրոհը Սիրիայում ԻՊ-ի կենտրոն դարձած Ռաքքա քաղաքի ուղղությամբ:










