ԱՄՆ-ն ևս 1 տարով երկարաձգել է Մինսկի հանդեպ պատժամիջոցները

10:11 • 11.06.16

Բելառուսի կառավարության մի շարք անդամների և այլ անձանց հանդեպ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները նախագահ Բարաք Օբամայի որոշմամբ երկարաձգվել են ևս մեկ տարով:

 

Սպիտակ տան հաղորդագրությունում նշվում է, որ պատժամիջոցները երկարաձգվում են վնասի պատճառով, որը հասցվում է բելառուսական ժողովրդավարական գործընթացներին կամ ինստիտուտներին, գրում է Deutsche Welle-ն:



Փաստաթղթղում նաև նշվում է, որ այն անձինք, որոնց հանդեպ սահմանափակող միջոցներ են սահմանված, խախտում են մարդու իրավունքները, որոնք կապված են քաղաքական ճնշումների հետ:



Նրանք նաև ներքաշված են կոռուպցիոն գործընթացներում, ինչը սպառնալիք է ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը և արտաքին քաղաքականությանը:



Օբամայի կողմից փաստաթղթի ստորագրումից հետո այն պետք է հրապարակվի կառավարական Federal Register պարբերականում և փոխանցվի Կոնգրեսին:



Առաջին անգամ Մինսկի հանդեպ պատժամիջոցները Վաշինգտոնը սահմանել է 2006թ. հունիսի 16-ին և հետագայում բազմիցս երկարաձգել:

ԱՄՆ-ն ևս 1 տարով երկարաձգել է Մինսկի հանդեպ պատժամիջոցները