Գերմանիայի հետախուզությունը հայտնաբերել է ենթադրյալ իսլամիստների ցուցակներ
Գերմանիայի հետախուզությունը, հարյուրավոր իսլամիստների վերաբերյալ տվյալներ է հայտնաբերել, ովքեր 2013-2015թթ ընթացքում մեկնել են այն տարածքներ, որտեղ իշխում էին «Իսլամական պետության» գրոհայինները։ Դրանից հետո նրանք հեռացել են այդ տարածքներից կամ առողջական խնդիրների, կամ էլ ընտանիքների պատճառով, հաղորդում է Spiegel ամսագիրը։
ԻՊ կողմնակիցների ցուցակում հայտնվել է Գերմանիայի 20 քաղաքացի, ովքեր հեռացել են ԻՊ-ից և վերադարձել հայրենիք։ Ըստ պարբերականի տվյալների՝ նրանցից ոմանք հեռացվել էին խմբավորումից էմիրներին չենթարկվելու պատճառով։
Հնարավոր է, որ ԻՊ տարածքներից վերադարձած քաղաքացիները գաղտնի առաքելություններ ունեն, ինչպես օրինակ ահաբեկչությունները։ Այդ ցուցակների հետ կապված այլ մանրամասներ չեն հաղորդվում։










