Մեծ Բրիտանիայում անցկացված հարցումը գրանցել է ԵՄ կազմից երկրի դուրս գալու կողմնակիցների առավելությունը
Նոր սոցիալական հարցումը ցույց է տվել, որ Մեծ Բրիտանիայում գերակշիռ թիվ են կազմում այն մարդիկ, ովքեր ցանկանում են երկիրը դուրս բերել ԵՄ կազմից։
The Sunday Times թերթի պատվերով իրականացրած հարցման տվյալներով՝ հարցվածների 43%-ը հունիսի 23-ին նշանակված հանրաքվեի ժամանակ մտադիր է կողմ արտահայտվել ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն։ Հակառակ տեսանկյունն ունի հարցվածների 42%-ը։ Ի տաբերություն նախորդ հարցման տվյալների՝ ԵՄ-ին դեմ արտահայտվողները ավելացրել են ձայների քանակը 1%-ով, այն դեպքում, երբ նրանց ընդդիմադիրները կորցրել են այդքան ձայն։
Սա վերջին օրերի ընթացքում երկրորդ նմանատիպ հարցումն է, որը թույլ է տալիս ենթադրել, որ Մեծ Բրիտանիայում ԵՄ կազմից դուրս գալու վերաբերյալ հասարակական կարծիքը այլ ուղղություն է սկսել ստանալ։










