Թուրքական զինուժն ու միջազգային կոալիցիան հարվածներ են հասցրել Թուրքիայի դեմ հարձակում նախապատրաստող ԻՊ-ի թիրախներին

11:48 • 12.06.16

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ուղղությամբ կրակ բացելու մասին հայտարարած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման թիրախները ոչնչացվել են թուրքական հրետանու, ինչպես նաև` ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող կոալիցիայի ավիահարվածներից:

Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը, նախնական տեղեկություններով՝ ոչնչացվել է 8 ահաբեկիչ:


Թուրքական զինուժը կրակ է բացել ԻՊ-ի 11 թիրախների՝ հիմնականում հրթիռանետ, նռնականետ կայանների ուղղությամբ:

Եվս 3 ավիահարված իրականացրել են կոալիցիոն ուժերը՝ ոչնչացնելով 7 ահաբեկչի:

Թուրքական զինուժն ու միջազգային կոալիցիան հարվածներ են հասցրել Թուրքիայի դեմ հարձակում նախապատրաստող ԻՊ-ի թիրախներին