Վարդգես Գասպարին դատարանի առաջ 1 ժամ պառկել է, ինչից հետո նրա համար շտապօգնություն են կանչել

15:34 • 14.06.16

 

Այսօր ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի գործով դատական նիստի սկզբում, ով ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ է մեղադրվում, մեկ այլ ակտիվիստ՝ Վարդգես Գասպարին, ի նշան բողոքի, պառկել էր գետնին:

Շուրջ մեկ ժամ ակցիա անցկացնելուց հետո Վարդգես Գասպարիի համար շտապօգնություն էր եկել:

Ինչպես Tert.am-ի հետ զրույցում ասաց Գասպարին, ինքը հրաժարվել է բուժօգնությունից, որովհետև առողջության հետ խնդիրներ չի ունեցել: 

Նա նշեց, որ բուժաշխատողները ցանկացել են չափել նրա ճնշումը, բայց նա թույլ չի տվել, ապա որոշ ժամանակ անց ավարտել է ակցիան ու հեռացել:

Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում հունվարի 1-ին «Նոր Հայաստանի» անդամների և ոստիկանների միջև բախումներ էին տեղի ունեցել: Տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստը, ըստ ոստիկանության, կռիվ էր ունեցել ոստիկանների հետ: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գևորգ Սաֆարյանը, ում հետագայում էլ կալանավորեցին:

 

Վարդգես Գասպարին դատարանի առաջ 1 ժամ պառկել է, ինչից հետո նրա համար շտապօգնություն են կանչել