Տեխասում անհայտ անձը հարձակում է իրականացրել Wallmart առևտրի կենտրոնում

22:18 • 14.06.16

Զինված տղամարդը, ենթադրաբար, պատանդ է վերցրել ԱՄՆ Տեխաս նահանգի Ամարիլյո քաղաքի  խանութներից մեկի այցելուներին: 

Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները` միջադեպը տեղի է ունեցել  Wallmart  խոշորագույն ցանցի առևտրի կենտրոններից մեկում: Տուժածների մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում: 

Ըստ աղբյուրի հաղորդման՝ առևտրի կենտրոնում կրակոցներ են հնչել, և առնվազն մեկ մարդ պատանդ է վերցվել: Ոստիկանությունը հաստատել է միայն սուպերմարկետում զինված անձի առկայության փաստը: 

Նշվում է, որ այցելուների մի մասին հաջողվել է տարհանել:

 

 

 

Տեխասում անհայտ անձը հարձակում է իրականացրել Wallmart առևտրի կենտրոնում