Իրանում նավթի արդյունահանումը գերազանցել է օրական 3,8 միլիոն բարելը

16:01 • 14.06.16

Իրանում նավթի արդյունահանումը գերազանցել է օրական 3,8 միլիոն բարելը, իսկ արտահանումը՝ 2 միլիոն բարելը: Այդ մասին խորհրդարանում հայտնել է Իրանի նավթի հարցերով նախարար Բիժան Նամդար Զանգանեն, հայտնում է ТАСС-ը:

 

Նրա խոսքով՝ երեք տարի առաջ, երբ ձևավորվել է նախագահ Հասան Ռոհանիի կառավարությունը, Իրանն արդյունահանել է 2,7 միլիոն, իսկ արտահանել 1 միլիոն բարելից քիչ: Այդկերպ այս տարվա սկզբին Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ պատժամիջոցների չեղարկումից հետո իրանական նավթի արտահանումը կրկնապատկվել է:

 

Իրանական ԶԼՄ-ների համաձայն՝ այս տարվա մարտին Իրանն օրական արդյունահանել է 3,3 միլիոն բարել նավթ: Այդ ժամանակ հաղորդվել է, որ ընթացիկ տարվա վերջին նախատեսվում է օրական արդյունահանումը հասցնել մինչև 4 միլիոն բարելի:

 

Իրանում նավթի արդյունահանումը գերազանցել է օրական 3,8 միլիոն բարելը