ԻՊ-ի առաջնորդի ոչնչացման մասին լուրերը չեն հաստատվում. Իրաքի ԶՈւ

19:23 • 14.06.16

«Իսլամական պետության» դեմ պայքարի համար ԱՄՆ-ի գլխավորությամբ ձևավորված միջազգային կոալիցիան Իրաքի բանակին զգուշացրել է, որ ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի  սպանության մասին լուրերը հստակ չեն և չեն հաստատվում։ 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտարարել է Իրաքի զինված ուժերի ներկայացուցիչը։ 

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի սպանության լուրը տարածվել էր այսօր՝ մի շարք լրատվամիջոցներով։ 

Mirror-ը, մասնավորապես, ահաբեկիչների հետ կապված լրատվական գործակալությունների հղումով տեղեկացնում էր, որ ալ-Բաղդադին սպանվել է Ռաքքայի մոտ կոալիցիայի հասցրած ավիահարվածից։ 

Մեկ այլ աղբյուր հաղորդում էր, որ ԻՊ-ի առաջնորդը ոչնչացվել է Մոսուլում։

ԻՊ-ի առաջնորդի ոչնչացման մասին լուրերը չեն հաստատվում. Իրաքի ԶՈւ