Ռուս տղամարդը ցանկացել է կացնով լուծել Լենինի «հարցերը»

15:49 • 14.06.16

Մոսկվայի Կարմիր հրապարակում ոստիկանները ձերբակալել են մի տղամարդու, ով Ռոստովից ՌԴ մայրաքաղաք է ժամանել հատուկ Վլադիմիր Լենինի «հարցերը լուծելու» նպատակով:



Ինչպես նշում է lenta.ru-ն, 54-ամյա տղամարդու մոտ ոստիկանները հայտնաբերել են կացնի շեղբ: Ձերբակալվածը պատմել է, որ հատուկ է եկել Մոսկվա, որպեսզի փակի Լենինի դամբարանն ու արթնացնի հանգուցյալին:


Հայտնի է, որ տղամարդուն տարել են հոգեբուժարան: Այժմ իրավապահները ճշտում են տեղի ունեցածի մանրամասները:


Աղբյուրը մանրամասնում է, որ Լենինի դին բալզամապատվել է ու դրվել դամբարանում 1924թ. նրա մահից հետո: Ըստ ապրիլին անցկացված սոցհարցման արդյունքների` հարցվածների 60 տոկոսը կցանկանար Լենինին հուղարկավորված տեսնել:

 

 

Ռուս տղամարդը ցանկացել է կացնով լուծել Լենինի «հարցերը»