Պուտինը հունիսի 20-ին Սարգսյանի և Ալիևի հետ կքննարկի ԼՂ հակամարտության կարգավորման հարցը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում առանձին հանդիպումներ կանցկացնի Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ, որին կհետևի եռակողմ հանդիպումը` Ղարաբաղի հարցով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Հունիսի 20-ին Պետերբուրգում ծրագրվում է եռակողմ բանակցություններ անցկացնել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Լեռնային Ղարաբաղի հայտնի խնդրի կարգավորման հարցի շուրջ։ Ենթադրվում է, որ սկզբում Պուտինը առանձին-առանձին կհանդիպի Սարգսյանի և Ալիևի հետ, իսկ հետո երեք նախագահները միասին բանակցություններ կվարեն»,-ասել է Ուշակովը:
Նրա խոսքով՝ ռուսական կողմն ակտիվորեն կփորձի աջակցել կողմերին` հակամարտության լուծման հարցում։










