ԱՄՆ-ում ռազմական ուղղաթիռն ընկել է գետը

23:37 • 14.06.16

ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող MH-60S Sea Hawk ուղղաթիռը կործանվել է Վիրջինիա նահանգում և ընկել է Ջեյմս գետը: ТАСС  գործակալության հաղորդմամբ` այս մասն ասվում է ամերիկյան ռազմածովային ուժերի մամլո հաղորդագրության մեջ:  

«ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող MH-60S ուղղաթիռը առավոտյան հերթական ուսումնական թռիչքն իրականացնելիս վթարվել է և ընկել Ջեյմս գետը (Վիրջինիա նահանգ)»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Անձնակազմի երեք անդամը փրկվել են և տեղափոխվել Փորտսմուտի Ռազմածովային բժշկական կենտրոն: Նրանց ստացած վնասվածքները կյանքի համար վտանգավոր չեն: 

ԱՄՆ ռազմածովային ուժերը հետաքննություն են սկսել` պարզելու վթարի պատճառները: ԱՄՆ առափնյա ծառայության տվյալներով`անձնակազմի անդամներին փրկել է ձկնորսական նավը:

 

 

 

 

ԱՄՆ-ում ռազմական ուղղաթիռն ընկել է գետը