Disney World-ի տարածքում ալիգատորը 2 տարեկան երեխային քաշել-տարել է ջուրը

10:21 • 15.06.16

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում իրավապահները փնտրում են 2-ամյա երեխային, ում Disney World-ի տարածքում գտնվող Grand Floridian Resort & Spa հյուրանոցից ոչ հեռու ջուրն է քաշել-տարել ալիգատորը:

Ինչպես նշում է The Guardian-ը, շերիֆի ներկայացուցիչ Ռոզա Սիլվան մանրամասնել է, որ գիշատիչը փոքրիկին  ջուրն է տարել Seven Seas Lagoon կոչվող ատրակցիոնի մոտից:



Հայտնի է, որ տղա երեխան ջրի մոտ խաղալիս է եղել, երբ անսպասելիորեն հայտնվել է մոտ 3 մետրանոց ալիգատորը:

 

Հայրը, տեսնելով, որ երեխան գիշատչի երախում է, ջուրն է նետվել, որպեսզի ազատի փոքրիկին: Նրան է հետևել կինը, սակայն ծնողներին չի հաջողվել հետ բերել տղային:

 

 

Disney World-ի տարածքում ալիգատորը 2 տարեկան երեխային քաշել-տարել է ջուրը